«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է
- 1 day ago
- 1 min read

Արմեն Գրիգորյանը մերձավորներին ասել է, որ մինչեւ հոգու խորքը վիրավորված է Փաշինյանից, քանի որ իրեն համարում է հեղափոխության մասնակից, որը 6 տարի շարունակ հավատարմորեն ծառայել է ընդհանուր գործին, եւ չէր կարելի իր հետ այդկերպ վարվել: Էլ ավելի մեծ անարգանք է համարել այն, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հետո Փաշինյանն իրեն առաջարկել է խորհրդականի պաշտոն, եւ մերժել է՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կհասկանա, թե ինչ խորն է վիրավորել իրեն:
Թերեւս նաեւ հույսով, որ այլ՝ ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի իրեն, ինչպես եղավ Ալեն Սիմոնյանի պարագայում, որը մերժել էր որպես շարքային պատգամավոր ԱԺ գնալը եւ հասավ նրան, որ մի քիչ ավելի նշանակալի պաշտոն իրեն առաջարկեցին՝ այդ պաշտոնը խլելով Արմեն Գրիգորյանից։




















