top of page

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները քննարկել են Աֆրիկայում զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

  • 4 minutes ago
  • 1 min read

Տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ, որոնք վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Օլիվիե Ռիշառը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Աֆրիկյան մայրցամաքում տեղի ունեցող քաղաքական և անվտանգային զարգացումները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև Աֆրիկյան ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդլայնման և Աֆրիկայում զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

 
 
1/3738
bottom of page