Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել
3 hours ago
1 min read
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում 33-ամյա Սարգիս Փ.-ն իր վարած «Isuzu» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։