top of page

«Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ

2 hours ago
1 min read
Սեպտեմբերի 17-ին կայացան ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2026/2027 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրի վերջին հանդիպումները
Սեպտեմբերի 17-ին կայացան ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2026/2027 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրի վերջին հանդիպումները

«Յուվենտուսի» հաջող մեկնարկը

«Յուվենտուսը» Թուրինում ընդունել էր «Նեյմիգենին»։ Թուրինյան ակումբն արդեն առաջին խաղակեսում հսկայական՝ 3 գնդակի առավելություն ստացավ․ գոլերով աչքի ընկան Գոնսալեսը, Ալայբեգովիչն ու Վոլտեմադեն։ Երկրորդ խաղակեսում թուրինցիները ևս երկու գոլ ուղարկեցին մրցակցի դարպասը Ցելիկի ու Կոլո Մուանիի ջանքերով։ 5-0, և Սպալետիի թիմը ԵԼ-ում մեկնարկում է գերվստահ հաղթանակով։

«Քրիսթալ Փելասը» վստահ հաղթանակ տոնեց

«Քրիսթալ Փելասը» ևս հետ չմնաց թուրինցիներից ու, կարելի է ասել, ևս ամեն ինչ որոշեց դեռ առաջին խաղակեսում․ «Լեխը» Լոնդոնում սեփական դարպասն 4 ընդունեց գնդակ։ Տանտերերի կազմում աչքի ընկան Պինոն, Ռիչարդսը, Լարսենը և Նկետիան։

«Բորնմութը» եվրագավաթներում մեկնարկում է հաղթանակով 

Թերևս առաջին տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը․ Սան Սեբաստիանում «Ռեալ Սոսյեդադը» ընդունեց «Բորնմութին»․ անգլիական ակումբը, որը նորամուտը նշեց եվրագավաթներում, հաղթեց արտագնա խաղում 2-1 հաշվով․ հաղթող թիմի կազմում գոլերն իրենց հաշվին գրանցեցին Կլյուվերտն ու Ռայանը, տանտերերի կազմում՝ Գոմեսը։

Մյուս հանդիպումների արդյունքները․

«Բեշիքթաշ» — «Մարսել» / 4-1


«Սելթիկ» — «Ֆերենցվարոշ» / 1-3


«Լիլեստրյոմ» — «Տորենսե» / 1-2


«Վիկտորիա» — «Ռոյալ» / 0-3


 
 
1/3791
bottom of page