«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել
5 hours ago
1 min read

Մեր տեղեկություններով, վերջին օրերին Հաջիեւին արձագանքելու վերաբերյալ քննարկումներ են ընթացել նաեւ Արցախի խորհրդարանականների շրջանում, սակայն ընդհանուր համաձայնության չեն եկել, եւ որեւէ հայտարարություն չի կազմվել։ Մեր աղբյուրներն ասում են, որ 5-6 արցախցի է պնդել, որ հարկավոր է արձագանքել` առանց Նիկոլ Փաշինյանից ու իր իշխանության ռեպրեսիաներից վախենալու, մյուսները զգուշավոր են դարձել եւ չեն ուզում սրել հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ։
Հատկապես որ նրանք` ԱԱԾ-ի միջոցով, ըստ որոշ լուրերի, ուժեղ վերահսկողություն են սահմանել նրանց բոլորի նկատմամբ եւ տարբեր բանագնացների միջոցով փորձում են զսպել, սահմանափակել նրանց գործողությունները։




















