Յամալի և Գորդոնի կողքին. Սպերցյանն ընդգրկվել է Ազգերի լիգայի տուրի խորհրդանշական հավաքականում
14 hours ago
1 min read

Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստը վիճակագրական կենտրոնի կողմից ստացել է բարձր՝ 8.6 գնահատական։ Խորհրդանշական հավաքականում Սպերցյանը տեղ է զբաղեցրել «Բարսելոնայի» հարձակվողներ՝ իսպանացի Լամին Յամալի (9.8) և անգլիացի Էնթոնի Գորդոնի (8.7), ինչպես նաև պորտուգալացի Ժոաու Ֆելիքսի (8.2) կողքին։ Լավագույնների շարքում տեղ են գտել նաև դարպասապահ Կոշտան, պաշտպաններ Ականջին, Մավրոպանոսը, Էլվեդին, ինչպես նաև Այարին, Պալսոնն ու Զալևսկին։




















