top of page

Քաղաքացին հայտնել է, որ 25/6 ընտրական տեղամասում իր եղբորը թույլ չեն տվել քվեարկել. «Ազատ քվե» դիտորդական առաքելություն

2 hours ago
1 min read

Քաղաքացին հայտնել է, որ 25/6 ընտրական տեղամասում իր եղբորը թույլ չեն տվել քվեարկել, հայտնել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությունը։

«Քաղաքացին հայտնել է, որ իր եղբորը թույլ չեն տվել քվեարկել։ Ըստ ընտրողի՝ տեղամասային կենտրոնից դուրս ինչ-որ մեկը նրան ասել է, որ նա չի կարող քվեարկել, և նա հեռացել է։ Մոտ 15 րոպե անց ընտրողը վերադարձել է տեղամաս և քվեարկել։ Հանձնաժողովի կողմից ընտրողին քվեարկելուց զրկելու դեպք չի արձանագրվել։

Առաքելության դիտորդները քվեարկության մնացած ընթացքում առավել ուշադիր կհետևեն նաև տեղամասային կենտրոններին հարող տարածքում տիրող իրավիճակին։

Եթե տեղամասից դուրս որևէ մեկը ձեզ ասում է, որ չեք կարող քվեարկել, կամ փորձում է ազդել ձեր որոշման վրա, տեղեկացրեք առաքելության թեժ գծին՝ 055 30 39 42»,- նշված է գրառման մեջ։


 
 
1/3860
bottom of page