Ամենևին էլ երջանիկ չեմ, որ մենք՝ ՔՊ-ն, մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+, 70+ տոկոս ձայն. տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում. Փաշինյան
2 minutes ago
1 min read

Ես ուզում եմ անկեղծ և ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ՝ ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+, 70+ տոկոս ձայն, ասել է Փաշինյանը:
«Որքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, բայց այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում, բայց դրանք նաև առաջ են բերում ընդդիմության հարցը՝ ՀՀ-ում։ Մենք պետք է ճիշտ գնահատենք այս իրավիճակը»-նշել է նա։




















