top of page

Պեդրո Պոռոն ճանաչվել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչի՝ Ֆրանսիայի դեմ կայացած խաղի լավագույն ֆուտբոլիստ

  • 3 days ago
  • 1 min read

Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Պեդրո Պոռոն ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչի՝ Ֆրանսիայի դեմ կայացած խաղի լավագույն ֆուտբոլիստ։

Իսպանացին խաղադաշտում անցկացրել է 84 րոպե, իսկ հանդիպումն ավարտվել է Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ 60-րդ րոպեին Պոռոն աչքի է ընկել խփած գնդակով։ Դանի Օլմոյի փոխանցումից հետո նա ներխուժել է տուգանային հրապարակ և դիպուկ հարվածով գրավել Մայք Մենյանի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը։

Բացի արդյունավետությունից, Պոռոն նաև ակտիվորեն օգնել է թիմին պաշտպանությունում։ Նրա հաջող գործողությունների թվում են Լյուկա Դինի դեմ կատարած ժամանակին սահանկումն ու Կիլիան Մբապեի մասնակցությամբ վտանգավոր գրոհին խոչընդոտելը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընտրանին 16 տարվա դադարից հետո նվաճել է աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր, որտեղ տիտղոսի համար կմրցի Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողի դեմ։

 
 
1/3682
bottom of page