top of page

Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա է հայտնաբերվել

  • 17 minutes ago
  • 1 min read

Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 
 
1/3722
bottom of page