top of page

Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր

  • 9 hours ago
  • 1 min read

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 56-ամյա Կարեն Ա․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և 47-ամյա Արման Բ․-ի վարած «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Կարեն Ա․-ի ուղևոր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 39-ամյա Էմիլլիա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Երևան» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/3726
bottom of page