top of page

Սուրեն Պապիկյանը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ

3 hours ago
1 min read

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի նախօրեին համաժողովի մասնակիցների համար կազմակերպված բազմակողմ պաշտոնական ընթրիքին։

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընթրիքի շրջանակում նախարարը ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

 
 
1/3786
bottom of page