Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչը
10 hours ago
1 min read

«Առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական անհեթեթ հորինվածքով ձերբակալել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին»,- սոցցանցում գրել է դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։
«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ, այդ թվում՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ա. Օ.-ն»,-MediaHub-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ Օհանյանը Վանաձորի ավագանու անդամ է և ներկայացնում է «Ասլանյան» դաշինքը:




















