HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»

Բլոգեր HayDalek-ը (Ռաֆիկ Համբարձումյան) ինստագրամյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ մտադիր է դադարեցնել՝ որպես բլոգեր իր գործունեությունը։
«Իմ շատ սիրելի հետևորդներ, ես շուտով՝ մի քանի ամիսների ընթացքում կավարտեմ բոլոր գրանցված համագործակցությունները ու պայմանագրերով ամրապնդված պարտականությունները, որից հետո ես կդադարեցնեմ իմ գործունեությունը՝ որպես բլոգեր։
Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները, շատ սիրելով ձեզ և ավելի շատ սիրելով ինձ ու իմ ընտանիքը՝ նման որոշում եմ կայացրել։
Շնորհակալ եմ այս հինգ տարիների համար։
Խնդրում եմ այս գրառումս չփորձել մանիպուլացնել․ սա իմ պարզ մարդկային որոշումն է»,-իր գրառման մեջ նշել է Ռաֆիկը։
Հավելենք, որ օրեր առաջ բլոգերը բախվել էր սկանդանի՝ իր վերջին գրառումից հետո, որում տաղավարային լուսանկարին կից նշել էր․ «Ք․․եմ ու սկսենք»։ HayDalek-ը այս շրջանում հանդես է գալիս նաև որպես «Նոր ալիք»-ի «Զավզակները» հաղորդաշարի հաղորդավար, և համացանցում շատերը քննադատել էին Հանրային հեռուստաընկերությանը պատկանող նախագծի հաղորդավարի՝ նման ոճի գրառումը։




















