top of page

18 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ պետական դավաճանության համար

  • 3 hours ago
  • 1 min read

Ռուսաստանում Սիմֆերոպոլ քաղաքի բնակիչը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 18 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության համար։ այս մասին հայտնում է Ղրիմի Գերագույն դատարանի Մամուլի ծառայությունը։ Հայտարարությունից պարզ է դառնում, որ պետական դավաճանության համար մեղավոր ճանաչվածը ՌԴ քաղաքացի է, ծնված 1970 թվականին։ Ֆիգուրանտին նաեւ հավելյալ պատիժ էլ է սահմանվել։ Պատժաչափը կրելուց եւ բանտից դուրս գալուց հետո, նա 1 տարի եւ 9 ամիս ազատ տեղաշարժի իրավունք չի ունենա եւ ուղեւորություններ կատարելիս՝ պարտավորված կլինի համաձայնեցնել իրավապահների հետ։



Հիշեցնենք, որ Ռուսաստանում պետական դավաճանության հոդվածով գործերի մասով մեղադրական ակտերը բավականին հաճախակիացել են։ Մարտի 16-ին էլ Սամարայի մարզային դատարանը 15 տարվա ազատազրկման էր դատապարտել տեղի ռազմական արդյունաբերական ոլորտի ձեռնարկություններից մեկի աշխատակիցներից մեկին, ով աշխատել է որպես խառատ՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ համագործակցելու համար։ Նա մասնավորապես լուսանկարել եւ ուկրաինական հատուկ ծառայություններին է փոխանցել ռազմական եւ անվտանգային նշանակության արտադրանք։



 
 
1/3417
bottom of page