Իրավապահները նպատակային կերպով կանգնեցնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավտոբուսները՝ երկարատև և մանրակրկիտ ստուգումների ենթարկելով դրանք
- 18 hours ago
- 1 min read

Իրավապահները նպատակային կերպով կանգնեցնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավտոբուսները՝ երկարատև և մանրակրկիտ ստուգումների ենթարկելով դրանք։ Այս մասին Armlur.am-ին փոխանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցները։
«Մեզ տրամադրված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցրել կուսակցության ավտոբուսները և իրականացնում ստուգումներ՝ ստեղծելով ակնհայտ անհարմարություններ։ Աջակիցների պնդմամբ՝ սա պատահականություն չէ․ նրանք վստահեցնում են, որ այսօր, երբ նախատեսվում է կուսակցության գրասենյակի բացումը Աբովյան քաղաքում, իշխանության ներկայացուցիչները տարբեր մեթոդներով փորձում են խոչընդոտել գործընթացը։
Նրանց գնահատմամբ՝ տեղի ունեցողը նպատակաուղղված ճնշում է և քաղաքական գործունեության խոչընդոտում։ Ի դեպ, այս իրավիճակը մի քանի շաբաթ է շարունակվում է»։




















