top of page

«Այս ամենից հետո Հայաստանում դեռևս միակ միասնական արժեքը ՀՀ դրամն է». Արմեն Հովասափյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 hour ago
  • 1 min read
ree


ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էսօր Հայաստանը գտնվում է մի իրավիճակում, երբ փաստացի առկա են երկու Հայաստան՝ «իրական» և պատմական, կա երկու պատմություն՝ «Հայաստանի» և «Հայոց»։ Եկեղեցում էլ ունենք երկու իրականություն՝ «տիրանադատ» եպիսկոպոսներ ու արժանապատիվ Սրբազաններ (որից չորսը՝ կալանավորված են)։ Ավելին ասեմ՝ բանը հասել է նրան, որ մարդիկ կնունքի կամ հարսանիքի ժամանակ քահանայից անգամ ճշտում են՝ իրական քահանա է, թե՝ «արենդով»։


Շարունակեմ. շուրջբոլորս բևեռված հասարակություն ա՝ սովորական մարդիկ բաժանված են «սև» ու «սպիտակի», լրագրողներն են տարբեր հոսանքների, մշակութային գործիչների, մտավորականների, սպորտսմենների, դաժե թամադաների մասին՝ էլ չասեմ: Մի խոսքով ամենուր սրանք երկփողկել են, չկա ոչ մի ընդհանուր բան:


Էս ամենից հետո գալիս եմ մի պարզ եզրահանգման․ Հայաստանում դեռևս միակ միասնական արժեքը ՀՀ դրամն է, որը свой–чужой չի ճանաչում՝ առայժմ (լուրջ կասկածներ ունեմ էս մասով)։ Չնայած, ոնց հասկանում եմ, բանկերն էլ կարծես այդ թեման նկատի են ունեցել․ ամեն մեկը իր համար արդեն կրիպտո ունի, որ կտրուկ շրջադարձերի դեպքում կարողանան իրենք իրենց ապահովագրվել»:

 
 
bottom of page