top of page

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 14
  • 1 min read
ree

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել մոտ 20-25 տարեկան տղամարդու դի:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար թե սպանություն, պարզ կլինի դիակի դատաբժշական փորձաքննության վերջանական արդյունքերը հայտնի լինելուց հետո:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

1/3154
bottom of page