Ավտովթար՝ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին․ կան վիրավորներ, 1 զոհ
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Kamaz» մակնիշի բեռնատար ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի ուղևորը տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել 2 հոգու, ովքեր հրաժարվում են հիվանդանոց մեկնելուց, սակայն 1 վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։




















