top of page

ԵԽԽՎ-ն փաստացի կոչ է անում Փաշինյանին դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումները․ Աբրահամյան

4 hours ago
1 min read
ԵԽԽՎ-ն փաստացի կոչ է անում Փաշինյանին դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ուժեղ Հայաստան խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
ԵԽԽՎ-ն փաստացի կոչ է անում Փաշինյանին դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ուժեղ Հայաստան խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ԵԽԽՎ-ն զեկույցով փաստացի կոչ է անում Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին՝ դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումները»,- ասել է Աբրահամյանը։

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ Աբրահամյանը նշել է, որ կուսակցության մանդատները գողացվել են, և այն պատճառաբանությունները, որոնց հիման վրա ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել նշված ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները, ԵԽԽՎ-ն կոնկրետ անհիմն է համարել։

«Շուրջ 60,000 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվե փոշիացել է և դա ամեն ինչի մասին ասում է և այն պատճառաբանությունները, որոնց հիման վրա ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել նշված ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները և վերաքվեարկություն չի կազմակերպել, այդ պատճառաբանությունները ԵԽԽՎ-ն կոնկրետ անհիմն է համարել, քանի որ այդ արդյունքները անմիջականորեն ազդել են Ազգային ժողովում իշխանություն-ընդդիմություն համամասնության վրա և ուղղակի ազդեցություն են ունեցել ուժերից մեկի արդյունքի վրա, այն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մանդատները գողացվել են»,- նշել է Աբրահամյանը։


 
 
1/3808
bottom of page