ՔՊ–ականները արդեն 2-րդ անգամ, Փաշինյանի ներկայությամբ ԱԺ–ում քվորում չկարողացան ապահովել. 20 րոպե ընդմիջում հայտարարվեց
- Armen Sukiasyan

- 50 minutes ago
- 1 min read

Այդ պահին նիօստերի դահլիճ էր մտնում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Եկեք, պարոն Մինասյան, մի ամբողջ Ազգային ժողով ձեզ է սպասում։ Կարոտել ենք, պարոն Մինասյան»,–ասաց նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Քվեարկության երրորդ փորձն էլ հաջողությամբ չպսակվեց, և ԱԺ նախագահը 20 րոպեով ընդմիջում հայտարարեց։
Հատկանշական է, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և նրա ներկայությամբ արդեն երկրորդ անգամ ՔՊ–ականները քվորում չեն ապահովում։
Վարչապետը և կառավարության անդամները ժամանել են խորհրդարան, քանի որ այսօր պետք է շարունակվեն 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։




















