«Ալիևը Հայաստան բենզին է ուղարկել, որ Փաշինյանն ընտրություններից առաջ դրանով կապի ընտրողների աչքերը»․ Ոսկան Սարգսյան
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանից ներկրված էժան բենզինի մասին․
Հայ ազգ, աչքդ լույս, Խաչատուր Սուքիասյանի բենզացակայաններում ադրբեջանական բենզինը լիտրը 440 դրամով է վաճառվում։ Վերջ, Ադրբեջանի տարածքով ղազախական 4-րդ կարգի, անասնակեր ցորենի ու Ադրբեջանից բենզինի ներկրումով բաղձալի խաղաղություն հաստատվեց, Ադրբեջանը զորքերը հանեց Հայաստանում օկուպացրած տարածքներից, Բաքվից հայ գերիներին ազատեց, այլևս ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, էլ չի հայտարարում 300 հազար ադրբեջանցիների «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին, չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, իսպառ դադարեցրել է հակահայկական քարոզչությունը։ Սրանից մոտ 10 տարի առաջ Վրաստանում կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանցի հայտնի քաղաքագետներից մեկին հարցրի՝ ե՞րբ է հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծվելու։ Ասաց՝ 2024 թվականին, երբ Ադրբեջանից արդյունահանվող նավթը հատնի։ Ադրբեջանի նավթային պաշարները մուտ են սպառվելուն, Ադրբեջանի նավթ վերամշակող ձեռնարկությունները քիչ հզորություն ունեն, Ադրբեջանն ինքն է արտերկրից բենզին ներկրում, Ադրբեջանն Իրան չէ, Ադրբեջանում բենզինը բավական թանկ է։ Սակայն Իլհամ Ալիևը Հայաստան բենզին է ուղարկել, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընտրություններից առաջ դրանով կապի Հայաստանի ընտրողների աչքերը։ Ով խելք ունի, այս պարզ իրողությունը հասկանում է»։




















