top of page

«Մարգարա» անցակետը կբացվի Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ ուղարկելու համար. Կառավարության որոշում

  • Jun 11
  • 1 min read

Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի՝ հունիսի 12-ից մինչև 22-ը, որպեսզի Հայաստանի կողմից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով։ Այդ մասին կառավարությունն է  ընդունել է որոշում։

Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Լիբանանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ և նվազ ծախսերով հասցնել Լիբանան։

 
 
1/3673
bottom of page