top of page

«Բարսելոնայի» ավագը մրցաշրջանը կսկսի նոր ակումբում. Ֆաբրիցիո Ռոմանո

  • 13 hours ago
  • 1 min read

Անգլիական «Լիվերպուլը» համաձայնության է եկել կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան և ավագ Ռոնալդ Արաուխոյի վարձակալության շուրջ: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիների մարզական տնօրեն Դեկուն արդեն հավանություն է տվել ակումբների միջև բանավոր համաձայնությանը: Սպասվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում։ Վարձակալության պայմանագիրը ներառում է նաև մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու իրավունք, որը մերսիսայդյան ակումբը ցանկության դեպքում կկարողանա ակտիվացնել։

Նշվում է, որ անգլիական ակումբն ամբողջությամբ կվճարի 27-ամյա կենտրոնական պաշտպանի աշխատավարձը վարձակալության ողջ ժամանակահատվածում։ Ուրուգվայցին տարեկան վաստակում է շուրջ 11-12 միլիոն եվրո։ Ռոմանոյի խոսքով՝ այս գործարքը չափազանց կարևոր է «Բարսելոնայի» համար, քանի որ այն թույլ կտա զգալիորեն թեթևացնել աշխատավարձային բյուջեն և գումարներ տնտեսել կազմի հետագա ուժեղացման համար։

Հիշեցնենք, որ Ռոնալդ Արաուխոն «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում ուրուգվայցի պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։ Ընդ որում, մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը հոգեբանական խնդիրների պատճառով երկար ժամանակով դուրս էր մնացել շարքից։

Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 20 միլիոն եվրո։

 
 
1/3719
bottom of page