Նոր նշանակումներ` Մայր Աթոռում
- Sep 13, 2024
- 1 min read

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը ծառայության է կոչվել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում, իսկ Հոգեշնորհ Տ․ Դերենիկ աբեղա Սահակյանը ծառայության է նշանակվել Դամասկոսի հայոց թեմում։




















