Վեդիի դեպքով պայմանավորված Արարատի մարզային քննչական վարչության և Վեդիի քննչական բաժնի պետերն ազատվել են պաշտոններից
- May 7
- 1 min read

Քննչական կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանն ազատվել են պաշտոններից։
Ըստ տեղեկությունների՝ նրանց ազատումը ևս կապված է Վեդիի մանկապղծության դեպքի հետ:




















