top of page

Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ն ու «Mazda CX-30»-ը, վիրավnրներ կան

  • Oct 3, 2024
  • 1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «BMW», «Mercedes» և «Mazda CX-30» մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։



Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

1/3533
bottom of page