top of page

Տաթև-Լծեն ճանապարհը միակողմանի փակվել էր

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 9, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբերի 9-ին, ժամը 15:44-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակվել է:                                     

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհի 7-րդ կմ-ին  տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակվել է:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ. ավտոճանապարհը երկկողմանի բաց է:

bottom of page