Ռումինիայում նախագահական ընտրություններ են
- Arevik Charchyan

- Nov 24, 2024
- 1 min read

Ռումինիայում ընտրություններ են․ քաղաքացիներն ընտրում են պետության ղեկավարին՝ հաջորդ հինգ տարիների համար։ Գործում է մոտ 19 հազար ընտրատեղամասեր: Նախագահի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Միրչա Ջեոանան, վարչապետ Մարսել Չիոլակուն, Սենատի նախագահ Նիկոլայ Չուկեն և այլք։Եթե ձայները 50%-ից պակաս լինեն, ապա երկու շաբաթից կշանակվի ընտրությունների երկրորդ փուլ։




















