Սարալանջի փողոցում բախվել է 4 մեքենա. կա տուժած
- Arevik Charchyan

- Dec 4, 2024
- 1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:25-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են «Nissan», 2 «Hyundai» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները:Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է սպիտակ «Nissan»-ը, որը սարալանջի փողոցից դեպի Արաբկիր վարչական շրջան ընթանալիս բախվել է հանդիպակաց գոտում երթևեկող ավտոմեքենաներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի անվահեծաններից մեկը կոտրվել է:




















