Հարվարդի համալսարանը կզրկվի 60 միլիոն դոլար դրամաշնորհներից
- Armen Sukiasyan
- 6 hours ago
- 1 min read
ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտը դադարեցնում է Հարվարդի համալսարանին հատկացվող 60 միլիոն դոլարի դաշնային դրամաշնորհները՝ հակասեմականության և էթնիկական խտրականության դեմ պայքարում հաստատության ձախողման պատճառով: Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 20-ին, գրել է Reuters-ը։
Թրամփի վարչակազմը մեղադրել է համալսարանին ուսանողների դիմումների ուսումնասիրման ժամանակ նրանց էթնիկ պատկանելությունը հաշվի առնելու և հրեաների նկատմամբ խտրականություն ցուցաբերելու համար: Վարչակազմը դա կապել է պաղեստինամետ ուսանողական շարժման հետ:
«Հակասեմականության և ռասայական խտրականության դեմ պայքարում Հարվարդի համալսարանի երկարատև ձախողման պատճառով ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտը դադարեցնում է մի քանի բազմամյա դրամաշնորհներ», - ասվում է հաղորդագրությունում: