Մալաթիա-Սեբաստիայում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ. փողոց նայող պատուհանները փակել
- Armen Sukiasyan
- 10 hours ago
- 1 min read

Հունիսի 10-ին՝ ժամը 00:30-04:30-ը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Սվաճյան, Րաֆֆու, Շերամի, Բաբաջանյան փողոցներում և Երիտասարդության այգում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է հաղորդագրության մեջ: