top of page

ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ԿԻՎՈՒԻՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՉԽԱՂԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 5 hours ago
  • 1 min read

Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ երեկ պարտվեց «Բուդյո-Գլիմտին» 1-2 հաշվով ու դուրս մնաց ՉԼ-ում ճանապարհը շարունակելու հնարավորությունից: Մրցակցի ստադիոնում էլ 3-1 էին պարտվել:



Խաղից մոտ երկու ժամ առաջ Sky Sports-ը հրատապ տեղեկություն տարածեց, ըստ որի, մեկնարկային կազմում անսպասելի փոփոխություն է լինելու․ Հենրիխ Մխիթարյանի փոխարեն խաղը սկսելու է Դավիդե Ֆրատեզին։


Քիչ անց տեղեկությունը պաշտոնապես հաստատվեց։ Թիմի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն էլ նախախաղային հարցազրույցում անդրադարձավ այդ որոշմանը։


Նա ընդգծեց, որ Ֆրատեզին թիմին լրացուցիչ արժեք է տալիս և դա արդեն ապացուցել է նախորդ մրցաշրջաններում։ 


Մխիթարյանը այդպես էլ խաղադաշտում չհայտնվեց, ինչը առաջացել է «Իտնտերի» երկրպագուների դժգոհությունը: Նրանք կարծում են, որ խաղը գուցե այլ կերպ դասավորվեր, եթե Մխիթարյանը առաջին րոպեներից խաղար:


«Ահա թե որն է Ինձագիի ու Կիվուի տարբերությունը: Նա հաստատ Մխիթարյանին հնարավորություն կտար»,- նշել է երկրպագուներից մեկը:


«Առանց Մխիթարյանը «Ինտերը» միջակ թիմ է »,- արձագանքել է մյուսը:



 
 
1/3361
bottom of page