Արթիկի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն և մի շարք թիմակիցներ բերման են ենթարկվել. Թանդիլյան
2 minutes ago
1 min read

Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։ Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Սա իշխանությունների կողմից մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է, որի նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում։
Մենք վճռական ենք մեր պայքարում՝ հանուն ժողովրդավարության և երկրում օրինական իշխանությունների հաստատման գործում»,- գրել է նա։
«Հրապարակի» տեղեկություններով, այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել նաև «Հայրենիք» կուսակցության անդամներ ու ավագանու թեկնածուներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում Արթիկում ՏԻՄ ընտրություններ են։




















