top of page

Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել

6 hours ago
1 min read

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրում անցկացվել է 112 բողոքի ակցիա, որոնց մասնակցել է 82,5 հազար մարդ։ Ցույցերի կազմակերպիչները, սակայն, մասնակիցների թիվը գնահատում են 150 հազար։

Ամենամարդաշատ ցույցը տեղի է ունեցել Փարիզում։ Ոստիկանության տվյալներով՝ դրան մասնակցել է 21,5 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչների գնահատմամբ՝ մասնակիցների թիվը հասել է 45 հազարի։

Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ն նշում է, որ վերջին շաբաթներին բողոքի ակցիաների և դրանց մասնակիցների թիվը նվազել է։


 
 
1/3920
bottom of page