top of page

«Ուժեղ Հայաստանը» Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու ունի

  • 52 minutes ago
  • 1 min read

«Քաղացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուների օգտին:


Մասնավորապես, քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, Արեգա Հովսեփյանի, Հայկ Ֆարմանյանի, Դավիթ Ղազինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62 պատգամավոր։


ՔՊ-ն կողմ է արատահայտվել միայն «Հայաստան» դաշինքի թեկնածու Լիլիթ Գալստյանի թեկնածությանը, որը ԱԺ Մարդու իրավունքներով պաշտպանության և հանրային հաղորդակցության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն էր:


Արդեն հայտնի է, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» նոր թեկնածուն Լիանա Մանուկյանն է։



 
 
1/3739
bottom of page