top of page

Մակրոնը պետք է լուծի ֆրանսիացիների խնդիրները, այլ ոչ թե երգի Փաշինյանի հետ. Ֆլորիան Ֆիլիպո

  • 2 hours ago
  • 1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ոգեշնչված երգում է հանրության առջև՝ իր երկրի տնտեսական խնդիրները լուծելու փոխարեն։ Այս մասին X-ում գրել է ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։

«Այն բանից հետո, երբ Մակրոնը երեկ դրսևորեց իրեն վազորդի և շների դայակի դերում, այսօր Մակրոնը ոգեշնչված երգիչ է: Մինչդեռ տասնյակ միլիոնավոր ֆրանսիացիներ երջանիկ կլինեին միջոցառումների ընդունման համար, օրինակ՝ բենզինի գների ոլորտում»,- գրել է Ֆիլիպոն:

Ֆիլիպոն նաև հերթական անգամ քննադատել է Հարավամերիկյան ընդհանուր շուկայի երկրների հետ առևտրային համաձայնագիրը, որի արդյունքում Հարավային Ամերիկայից էժան գյուղատնտեսական արտադրանքն ազատորեն կմուտք գործի Եվրոպա։

 
 
1/3527
bottom of page