Տանկային վարժանքների ժամանակ սպա է զոհվել
- Jun 11
- 1 min read

Հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Բաղրամյան զորամարզադաշտում երեկ սպա է մահացել։
Դեպքը տեղի է ունեցել տանկային վարժանքների ընթացքում։




















