top of page

Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է

  • 1 day ago
  • 1 min read

Այսօր՝ հուլիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում Թուրքմենստանի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Բեգենչ Չ․-ն իր վարած «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։



Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/3707
bottom of page