top of page

Անահիտ Ավանեսյանը՝ Բաքվում գտնվող հայ գերիների առողջության մասին

  • Apr 29
  • 1 min read

Բաքվում գտնվող հայ գերիների թե առողջական վիճակի, թե մյուս բոլոր հարցերով,  Հայաստանի արտաքին գործերի նախարարության համակարգմամբ, աշխատանքները մշտապես ընթանում են։ Ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝  պատասխանելով հարցին՝ արդյո՞ք տեղեկություններ ունեն, թե ինչ վիճակում են Բաքվում գտնվող հայ գերիներըւ։

«Այս մասով, վստահեցնում եմ, որ թե միջազգային իրավունքի, թե բոլոր հնարավոր հումանիտար խողովակներով, մեր արտաքին գերատեսչության համակարգմամբ, ուշադրության կենտրոնում են։

Այս աշխատանքները որևէ վայրկյան չեն դանդաղում, չեն հապաղում, մշտապես մեր կառավարության ուշադրության կենտրոնում են»,- նշեց Ա.Ավանեսյանը։

 
 
1/3563
bottom of page