top of page

Կրեմլում պնդում են՝ Զելենսկին հիստերիայի մեջ է

6 hours ago
1 min read

Վլադիմիր Զելենսկին հիստերիայի մեջ է։


Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Զելենսկին, բնականաբար, լինելով հիստերիայի մեջ, այս պահին դժվար թե ունակ լինի որևէ կշռադատված գործողություն կատարել։ Եթե նա կշռադատված գործողությունների ընդունակ լիներ, հիմա խաղաղ բանակցությունների հակվածություն կցուցաբերեր»,-ասել է Պեսկովը «Вести»-ի հեղինակ Պավել Զարուբինին։


Դրա փոխարեն, ըստ Կրեմլի խոսնակի, Զելենսկին «իր բոլոր հովանավորներից» » էլ ավելի շատ փող է պահանջում ՀՕՊ-ի և հեռահար սպառազինության համար, ինչպես նաև հասանելիություն Starlink-ին՝ Ռուսաստանի խորքերին հարվածներ հասցնելու նպատակով։



 
 
1/3833
bottom of page