top of page

Լուսանկարները ևս հաստատում են՝ Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է 2 եկեղեցի

  • 4 hours ago
  • 1 min read

Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման մասին լուրերը: Այս մասին գրված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությքան մեջ մասնավորապես նշված է.

«Էջմիածնի եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) ապրիլի 23-ի հայտարարությունը՝ Ադրբեջանի Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքում երկու «ապօրինի շինությունների քանդման» (չակերտները-Tert.am) վերաբերյալ, թշնամանքի և ապատեղեկատվության դրսևորում է։

Այն զգայուն պահին, երբ ընթանում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Էջմիածնի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված «անհիմն մեղադրանքները, որը տասնամյակներ շարունակ օկուպացիայի ընթացքում լռել է Ադրբեջանի պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների ոչնչացման ու անարգման մասին, հարցը քաղաքականացնելու ձախողված փորձ է» (չակերտները-Tert.am

«Ադրբեջանի տարածքների օկուպացիայի ժամանակ» (չակերտները-Tert.am) Խանքենդիում (Ստեփանակերտ) ապօրինի կառուցված երկու շենքերի քանդումը որևէ կերպ չի կարող աղավաղվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում։ Այսպիսով, այն բանից հետո, «երբ Ադրբեջանը 2023 թվականին լիովին վերականգնեց պետական ինքնիշխանությունը իր տարածքների նկատմամբ» (չակերտները-Tert.am), նա այս ողջ ժամանակահատվածում պահպանել է այդ «ապօրինի շինությունները, որոնք օկուպացիայի խորհրդանիշներ են, իրենց գոյություն ունեցող վիճակում» (չակերտները-Tert.am

Սակայն վերջին ամիսներին մեծ թվով «իրենց հայրենիք» (չակերտները-Tert.am) վերադարձած նախկին «ներքին տեղահանված անձինք» (չակերտները-Tert.am) բազմիցս դիմել են պետական մարմիններին և տեղական դատարաններին՝ քանդելու բոլոր այն կառույցները, որոնք այդ տարածքներում «գոյություն չեն ունեցել մինչև օկուպացիան» (չակերտները-Tert.am)»,- գրված է հաղորդագրության մեջ:

Էջմիածնի փորձերը՝ «աղավաղելու այս իրականությունը, որը դարեր շարունակ գոյություն է ունեցել Ադրբեջանում» (չակերտները-Tert.am), նման զգայուն պահին ծառայում են միայն տարածաշրջանում տևական խաղաղությանն ուղղված ջանքերի խաթարմանը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Վարչությունը հաղորդագրության մեջ նաև նշել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու «վերանորոգման» (չակերտները-Tert.am) և հակամարտության ընթացքում «Բաքվի հայկական եկեղեցու պետական պահպանության» (չակերտները-Tert.am) մասին:

 
 
1/3508
bottom of page