Ռուբեն Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողություն սահմանվեց
- 2 hours ago
- 1 min read

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողություն կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը») (3 դրվագ)։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան էին ձերբակալել Ռուբեն Հակոբյանին, որի մասին հայտնել էր հենց ինքը։




















