top of page

«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ

  • 2 hours ago
  • 1 min read

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս լարված պայքարում պարտության մատնեց «Սոչիին» (2-1)։

Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի և «ցուլերի» ավագ Էդուարդ Սպերցյանը։

Հանդիպման վերջնամասը շատ լարված ստացվեց։ Նախ՝ 88-րդ րոպեին Միխայիլ Իգնատովը խփեց տանտերերի պատասխան գնդակը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը:

Սակայն հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին (90+5) նույն Սպերցյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով դուբլ և հաղթանակ պարգևելով իր թիմին։

 
 
1/3405
bottom of page