«Հրապարակ»․ Թեև ցույց են տալիս, որ «ոտքը գազից չեն հանելու», իրականում սարսափած են ռուսական պատժամիջոցներից
5 hours ago
1 min read

Այդ պատճառով Բիշքեկից վերադառնալուց հետո, մեր տեղեկություններով, Փաշինյանի անունից թիմին զգուշացվել է՝ հնարավորինս զուսպ լինել Ռուսաստանի մասին խոսելիս, երբեմն անգամ ՌԴ-ին ուղղված հավատարմության հայտարարություններով հանդես գալ, մինչեւ հասկանան, թե ինչպես է ավարտվելու ռուսական պարտադրանքը՝ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կողմնորոշվելու վերաբերյալ։
Ասում են՝ անգամ ամենասրսուռ արեւմտամետներն են ենթարկվում հրահանգին, քանի որ դեռեւս Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու փակ քննարկումների ժամանակ գրեթե բոլորը նշել են սպասվող ռիսկերը եւ խորհուրդ են տվել ղեկավարությանը ԵՄ-ից հստակ երաշխիքի դեպքում բռնել այս ճանապարհը։ Այս հարցում էլ է Փաշինյանը սորոսականներից ավելի արկածախնդիր գտնվել:




















