Տեղի է ունեցել Երևանի «Կարմիր կամրջի» բացումը
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

Ավարտվել են Երևանի Կարմիր կամրջի վերականգման աշխատանքերը: Հանրապետական նշանակության այս հուշարձանը, որը գտնվում է Հրազդան գետի վրա, նախատեսված է միայն հետիոտնային շարժի համար:
Երևանի կարմիր կամուրջ
Կարմիր կամուրջը Երևանում պահպանված ամենահին կամուրջն է։ 1655 թ․ կամուրջը նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնյեն, ըստ որի՝ կամուրջը եռակամար է եղել։
Երևանի կարմիր կամուրջ
1679 թվականի երկրաշարժի հետևանքով կամուրջն ավերվել է։
Երևանի կարմիր կամուրջ
Նույն թվականին կամուրջը վերակառուցվել է քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի հովանավորությամբ։ Կամուրջը կրում է տարբեր ժամանակների նորոգման հետքեր:




















