top of page

«Երևանը ահավոր շատ աղմկոտ քաղաք է»․ Արեն Ափիկյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 days ago
  • 1 min read
ree

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը գրում է. «Եթե ինձ հարցնեք, թե ո՞րն է Երևան քաղաքի ամենամեծ խնդիրը, ես կասեմ` աղմուկը: Փոշի, կեղտ, աղբ, խցանումներ` էդ սաղ հասկանալի է և բազմաթիվ անգամ դրանց անդրադառնում են բոլորը: Բայց շատ քիչ է խոսվում նրա մասին, որ Երևանը ահավոր, շատ, չափազանց ԱՂՄԿՈՏ քաղաք է: Մեր մոտ, օրինակ, լրիվ նորմալ է, որ բնակելի շենքում կարող է գիշերային ակումբ բացվել և դա ինչոր ձևով գործունեության թույլտվություն է ստանում քաղաքապետարանից: Մեր մոտ լրիվ նորմալ է, որ շաբաթ-կիրակի շինաշխատանքներ են իրականացվում բնակելի թաղամասում և առավոտվա 7-ից պերֆորատորով պատուհաններիդ տակ գործ են անում: Կամ էս մեր վիդեոյի անուշ ախպոր նման գան առավոտ շուտ պատուհաններիդ տակ կանգնեն ու բետոն խառնեն: Էս եկուսն էլ միաժամանակ շենքի երկու կողմերից էին եկել էսօր:


Հետո էլ զարմանում ենք էսքան հոգեկան հիվանդ որտեղից հայտնվեց էս երկրում:


Մեկ մեկ նույնիսկ իմ մոտ ա ցանկություն առաջանում իջնել ու էդ աղմուկ հանողներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնել: Բայց ես խաղաղ եմ օվկիանոսի պես և միայն լուռ անիծում եմ նրանց հարազատներին:


Երևանի քաղաքապետարան, ասում ենք` արեք: Էն ձեր Active citizen հավելվածն ել տուֆտա բանա: Քանի անգամ փորձել եմ դրանով դիմել, ինչոր անհասկանալի օտպիսկեք եմ մենակ ստացել և երբեք որևէ խնդրի լուծում»։

1/3153
bottom of page