Հայկ Դեմոյանի տանը խուզարկություն է իրականացվում․ ի՞նչն է պատճառը
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Հայոց Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ այս պահին քննչական մարմինները մուտք են գործել իր բնակարան և առանց իր ներկայության իրականացնում են խուզարկություն։
MediaHub-ի հետ զրույցում Դեմոյանը նշեց, որ և՛ Երևանում, և՛ Գյումրիի իր տներում միաժամանակ անցացվում է քննչական գործողություններ։
«Իմ երկու տներում, որտեղ թանգարաններ կան, խուզարկություն է իրականացվում։ Ամենածիծաղելին այն է, որ փնտրում են այն բաները, որոնք իբր անհայտացել են Ցեղասպանության թանգարանից, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Այս 5 տարվա մեջ, գրեթե ամեն օր ես հայտարարում եմ, որ գործը պետք է մտնի դատաքննության փուլ, բայց դա չեն անում»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՑԹ-ի նախկին տնօրենը։
Դեմոյանի խոսքով՝ այս ամենի նպատակն իրեն վախեցնելն է։




















