top of page

Կա կոնկրետ ապրանք, որի շուրջ ՀՀ–ի ու Ադրբեջանի բիզնեսները բանակցում են իրար հետ. Պապոյանը՝ Ադրբեջան արտահանման մասին

  • 1 hour ago
  • 1 min read

Հայկական ատոմակայանի կյանքը նվազագույնը 10 տարի երկարաձգվելու է, հետևաբար նույնիսկ միջնաժամկետում աշխատելու է ործող ատոմակայանը։ Այս մասին այսօր՝ մարտի 18–ին, ԱԺ–ում Armlur.am–ի հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցմանը, նախարարը նշեց, որ առաջարկներ ունեն ոչ միայն ԱՄՆ–ից, այլև կորեական, ֆրանսիական, ամերիկյան, չինական,  նաև ռուսական առաջարկներ կան. «Ընտրելու ենք այն առաջարկը, որը Հայաստանի Հանրապետության պետական շահին ամենահամահունչը կլինի, այսինքն լավագույն արդյունք՝ հնարավոր ամենացածր գնով։ Բայց ոչ թե ամենացածր գինն ենք ընտրելու, այլ լավագույն արդյունքը, որ կարող ենք ստանալ համարժեք գնի պարագայում։ Այդ առումով կարծում ենք, որ էներգետիկ անվտանգությունը և ընդհանրապես էներգետիկ անկախությունը տնտեսության ողնաշարներից է, հիմնասյուներից է։ Ինչ վերաբերվում է ներդրումներին, բնականաբար նոր կլինեն ներդրումներ և դրանք իրենց տնտեսական էֆեկտը կունենան, ինչը նույնպես դրական ենք գնահատում»,–ասաց նա։

Հարցին, թե Հայաստանն ի՞նչ է առաջարկում Ադրբեջանին, Ադրբեջանը ի՞նչ կարող է գնել մեզանից, Պապոյանը պատասխանեց. «Մենք առաջարկել ենք, հիմա կա կոնկրետ ապրանք, որի շուրջ արդեն երկու կողմերի բիզնեսները արդեն իրար հետ բանակցում են, քննարկումներ են ունենում»։

Ինչ վերաբերում է նրան, որ վերջին շրջանում իշխանությունը կարծես հետ է քաշվել եկեղեցու դեմ քայլերից, նախարարն ասաց. «Մենք մեր օրակարգով գնում ենք, մեր քայլերով գնում ենք, մեր առաջնահերթությունները գիտենք, օրն էլ կգա, Կտրիճ Ներսիսյանն էլ կգնա իր գործերով։ Եթե ասեմ՝ երբ, հետաքրքրությունը կկորի և նաև անակնկալը կկորի»։

 
 
bottom of page