top of page

«Ադրբեջանը հացահատիկ և վառելիք բաց չէր թողնում դեպի սովահար Հայաստան»․ Թաթուլ Հակոբյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս երկու լուսանկարներից առաջինում երեկ Վրաստանի տարածքով Հայաստան մտած ադրբեջանական բենզինի 22 վագոններով գնացքն է:


Երկրորդ լուսանկարում 1960 թվականն է՝ Խորհրդային Հայաստանի քաղաքացիները դուրս են եկել հրապարակ և իրենց շնորհակալությունն են հայտնում: Ադրբեջանական գազը մտնում է Հայաստան:


Այն տարիներին Սևանի փրկության համար կարևորվում էր երկու նախագիծ.


ա/ Արփա-Սևանը, որը ջուր էր բերելու մեր գեղեցկուհուն,


բ/ ադրբեջանական գազը:


Ուզում եմ կրկին հիշեցնել նաև, որ 1918-1920 թվականներին, ի պատասխան ՀՀ ղեկավարության խնդրանքներին, Ադրբեջանի ղեկավարությունը հացահատիկ և վառելիք բաց չէր թողնում դեպի սովահար Հայաստան:


Եվ վերջապես մի հարց, որ երեկ ինձ տվել էին մի քանի ընկերներ:


Ես անձնապես ադրբեջանական բենզին լցնելո՞ւ եմ իմ մեքենայի բաքը:


Ո՛չ, բարեկամներ, քանի որ արդեն ամիսներ էլեկտրոմոբիլ եմ վարում:


Իսկ եթե ավելի լուրջ, ապա ասեմ, որ փորձում եմ գնել հայկականը՝ ինչ ապրանք էլ լինի: Եթե կա հայկականը, ապա չեմ գնում օտարը՝ լինի թուրքական, ռուսական կամ բելառուսական»։

 
 
1/3203
bottom of page